ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը COVID-19-ի համավարակի հետ կապված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների առցանց նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման պիկը դեռևս չի անցել, արտակարգ միջոցներ են անհրաժեշտ վարակի տարածումը կանգնեցնելու համար:
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ որոշ երկրներում իսկապես արտակարգ միջոցներ են ձեռնարկվում։ Փորձագետների գնահատականով Ռուսաստանում ապրիլի 13-ի դրությամբ վարակման 18 328 դեպք է գրանցվել։
«Ցավոք, 148 մարդ մահացել են։ 2558-ը բուժվել են»,-ասել է Պուտինը։
Ընդ որում, նախագահն ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ կարելի է արդյունավետ պայքարել միմիայն միջազգային հանրության համատեղ ջանքերով։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանում մարտի 16-ից սկսած արտակարգ դրության խիստ ռեժիմ է գործում, որը երկարացվել է մինչև մայիսի 14-ը։
Կորոնավիրուսից մահացածները 65 և 82 տարեկան տղամարդիկ են. մանրամասներ
ԵԱՏՄ-ը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2 միլիոնին