ՌԱԴԻՈ

Կան պոտենցիալ շահառուներ, որոնք կառավարության ծրագրերից ընդհանրապես տեղյակ չեն. Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ–տնտեսական միջոցառումներին, ծրագրերին և դրանց տնտեսական արդյունավետությանը։ 
Sputnik
Կան պոտենցիալ շահառուներ, որոնք կառավարության ծրագրերից ընդհանրապես տեղյակ չեն. Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` միջոցառումների նախաձեռնությունն իհարկե արժանի է դրվատանքի, բայցևայնպես, կան խնդիրներ, որոնք կապված են ծրագրերի իրագործման հետ։ Ըստ նրա` կան պոտենցիալ շահառուներ, որոնք այդ ծրագրերից ընդհանրապես տեղյակ չեն։ 

«Հատկապես այն ծրագրերը, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսին, գյուղատնտեսական ծրագրերին, մարդիկ ուղղակի տեղյակ չեն, որ իրագործվում են այդպիսի ծրագրեր։ Այս պարագայում մարզպետարանները, գյուղապետարանները պետք է ավելի ակտիվ լինեն, իսկ կառավարությունը պետք է մեխանիզմը մշակի, որպեսզի հասցեատերերը և՛ տեղյակ լինեն, և՛ իրենց հետ դա համաձայնեցված լինի»,– նշում է տնտեսագետը։ 

Մանասերյանի համոզմամբ` պետք է ավելի թիրախավորված լինեն վերոհիշյալ սոցիալ–տնտեսական միջոցառումներն ու ծրագրերը, այսինքն` աջակցությունը (հիմնականում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը) պետք է վերաբերի թիրախավորված անձանց, ոչ միայն լուծի նրանց բիզնեսի, այլև պետական մասշտաբի խնդիրները։ 

Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար

Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան

«Օրինակ գյուղատնտեսության մեջ առաջնահերթ է պարենային անվտանգության խնդրի լուծումը։ Անհրաժեշտ է, որ մի քիչ համակարգված և խորքային աշխատանքներ տարվեն, իսկ արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է փորձագետների հետ հնարավորինս ավելի ակտիվ աշխատել ըստ ոլորտների»,– նշում է տնտեսագետը։ 

Տնտեսագետի փոխանցմամբ` նման փորձագետներ ունենք և՛ գյուղատնտեսության ոլորտում, և՛ տարբեր ասպարեզներում։ Տնտեսագետն այս պահին ավելին չի տեսնում, որ հնարավոր է անել, որովհետև պետք է զգույշ լինել, և այդ հարցում չպետք է մեղադրել կառավարությանը։ Ըստ նրա` կառավարությունն էլ, այդունադերձ, պետք է համատարած մոտեցում չկիրառի, այլ իրավիճակն ուսումնասիրի ըստ առանձին ճյուղերի կամ դեպքերի։

Մանասերյանի կարծիքով` հնարավորություն դեպքում արժե մյուս ոլորտներում էլ կամաց–կամաց հանել սահմանափակումները` իհարկե հաշվի առնելով անվտանգության և մարդկանց առողջության հետ կապված հանգամանքները։  

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկու միջոցառում:

Կօգնեն մինչև 30 հազար դրամի գազ և 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիներին