ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի-Sputnik. Այսօր՝ ապրիլի 14-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Այրվել է Սևերսկի թաղամասում գտնվող 102 ռազմաբազայի N զորամասի ավտոկայանատեղիում կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհ Երևանում. փրկարարներն ավտոտնակի նկուղում գտել են 73-ամյա տղամարդու այրված դի
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին: