Եվրոպական ավիաընկերություններում կորոնավիրուսի հետևանքով 90 տոկոս նվազում է գրանցվել

Ոչ ոք չգիտի, թե երբ ավիացիան կվերադառնա իր բնականոն աշխատանքին, որովհետև ոչ ոք չգիտի, թե ճգնաժամը երբ կավարտվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –Sputnik. Կորոնավիրուսի պատճառով առաջացած համաշխարհային ճգնաժամը կարող է անդառնալի վնասներ հասցնել ոչ միայն հայաստանյան քաղաքացիական ավիացիայի ոլորտին, այլև համաշխարհային. լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի Գալուստ Պողոսյանը:

Տաթևիկ Ռևազյանը խոստանում է հնարավորինս շուտ վերադառնալ

«ԵՄ անդամ պետությունների ու եվրոպական օդային հսկողության տակ գտնվող 41 երկրներում ներկա պահին արդեն գրանցվել է 90% նվազում: Եթե նախկինում օրական 30-35 հազար թռիչք էր իրականացվում, ապա այսօր՝ ընդամենը 3000-3500: Դրանք հիմնականում բեռնատար, բժշկական կամ բնակչության տարհանում իրականացնող թռիչքներ են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հնարավոր վնասները հաշվելու համար դեռ շատ վաղ է:

Այսօր դրանք ոչ ոք չի կարող գնահատել: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, նրա խոսքով, հետևում է զարգացումներին՝ փորձելով հետ չմնալ ոլորտը փոփոխող իրադարձությունների ընթացքից:

Քաղավիացիայի կոմիտեի ծառայողների հանդեպ 2 քրեական գործ է հարուցվել

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ շեշտեց, որ հայ մասնագետները փորձում են 10 քայլ առաջ լինել ու իմանալ, թե  ոլորտը որ ուղղությամբ է առաջ շարժվելու:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ ավիացիան կվերադառնա իր բնականոն աշխատանքին, Ռևազյանը ևս նշեց, որ նման կանխատեսում անելն այսօր անհնար է: «Որևէ տվյալ չունենք` երբ են չվերթերը վերսկսելու, որովհետև չգիտենք` երբ է կորոնավիրուսի ճգնաժամն ավարտվելու», -ասաց նա:

Հայաստանից ԵՄ չվերթերի դադարեցման հարց չի քննարկվում. Քաղավիացիայի կոմիտե

Իսկ ավիատոմսերի վերադարձի ու գումարների հարցով քաղավիացիային դիմող քաղաքացիներին կոմիտեի նախագահը խորհուրդ տվեց դիմել ավիաընկերություններին: