ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի նոր քաղաքապետը նույնպես հայ է. ով է փոխարինելու Արա Նաջարյանին

Նոր քաղաքապետը Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիայի» անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի ավագանու անդամ Վրեժ Աղաջանյանն ապրիլի 13-ին ավագանու մյուս անդամների կողմից ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Աղաջանյանն այս պաշտոնում կփոխարինի գործող քաղաքապետ Արա Նաջարյանին: Նորությունը հայտնում է massispost-ը։

Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանը, կամ ինչպես հայուհին իրականացրեց ամերիկյան երազանքը

Նշենք, որ Վրեժ Աղաջանյանն առաջին անգամ է ընտրվում քաղաքապետի պաշտոնում: Նրան այդ առիթով շնորհավորել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը՝ մաղթելով հաջող պաշտոնավարում և բազում ձեռքբերումներ:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը հրաժարական է տվել` Հայաստանում պաշտոն ստանձնելու համար

«Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մասնագիտական և մարդկային բարձր որակներ ունեցող Վրեժ Աղաջանյանը  հաջողությամբ կառաջնորդի հայաշատ Գլենդելն այս մարտահրավերներով լի ժամանակահատվածում»,-գրել է Արմեն Բայբուրդյանը:

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիայի» անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։

Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Արա Նաջարյանը