«Ցնդելու է»․ Նադեժդա Բաբկինան դուրս է եկել կոմայից

Բաբկինան այժմ բուժում է ստանում թոքաբորբի դեմ․ նա կորոնավիրուսով վարակված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինայի գիտակցությունը տեղն է, նրա վիճակը կայուն է, դրական դինամիկա կա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է երգչուհու համերգային տնօրեն Սերգեյ Գորոխը։

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» տվյալներով՝ երբ Բաբկինային անջատել են թոքերի արհեստական շնչառության սարքից նա շատ է զարմացել։ Տեղեկանալով, որ մեկ շաբաթ շարունակ անգիտակից վիճակում է եղել, երգչուհին բացականչել է․ «Ցնդելու է»։

Բաբկինան ենթադրել է, որ այդ ընթացքում լավ սովածացել է ու սնկով և թթու կաղամբով տապակած կարտոֆիլ է խնդրել, բայց հիշելով իր սննդակարգի մասին, որոշել է հիվանդանոցի ճաշացանկին վերադառնալ։

Ավելի վաղ նրա ներկայացուցիչ, «Ռուսկայա պեսնյա» թատրոնի մամուլի կցորդ Ալեքսանդր Վելորն ասել էր, որ Բաբկինայի  մոտ թոքաբորբ է ախտորոշվել և նա կորոնավիրուսով վարակված չէ։