ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Դեռ վաղ է խոսել` ամառային զորակոչը կհետաձգվի, թե ոչ։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը` պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով հնարավո՞ր է երկարաձգվի զորակոչի ժամկետը։
«Զորակոչը կընթանա ըստ նշված ժամանակացույցի, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել օրենքով նախատեսված կարգով։ Այունամենայնիվ, զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` բոլոր զինկոմիսարիատներին հատկացված են անհատական պաշտպանական միջոցներ, և յուրաքանչյուր օրվա ավարտին կատարվելու են ախտահանման աշխատանքներ։
Զորամասերից մեկին սնունդ մատակարարող ընկերության աշխատակիցներին մեկուսացրել են
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվել է պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչ։