«Լավագույն միջոցը ինքնամեկուսացումն է». Ստաս Միխայլովը խոսել է իր հոսպիտալացման մասին

50-ամյա երգիչը մի քանի օր թոքաբորբի բուժման կուրս է անցել «Լապինո» հիվանդանոցում։ Նա նշել է, որ Ռուսաստանում COVID-19-ը բուժում են բավականին բարձր մակարդակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայտնի ռուս երգիչ Ստաս Միխայլովը Instagram-ի իր էջի հետևորդներին տեղեկացրել է, որ Ռոսպոտրեբնադզորի արած թեստը հաստատել է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը:

«Ինքս երբեք չեմ մտածել, որ կբախվեմ սրան, սակայն, ցավոք, դա ճիշտ է։ Ռոսպոտրեբնադզորի թեստն արդեն հաստատել է, որ իրականում կորոնավիրուս եմ ունեցել», — գրել է երգիչը։

Իգոր Նիկոլաևը վարակվել է կորոնավիրուսով. հայտնի աստղերից ո՞ւմ հետ է նա շփվել

Արտիստի խոսքով ՝ այս օրերին ինքը հսկայական քանակությամբ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ նույն իրավիճակում հայտնված շատ մարդիկ դիմել են բուժօգնություն ստանալու, և պարզվել է, որ նրանք կորոնավիրուսով են վարակված:

Միխայլովը նշել է, որ Ռուսաստանում COVID-19-ը բուժում են բավականին բարձր մակարդակով։

«Դուք պետք է գիտակցեք, որ ձեր և շրջապատի նկատմամբ հարգալից վերաբերմունքը և բժիշկներին ժամանակին դիմելը կարող է լավ արդյունք տալ», — նշել է Միխայլովը: Նրա խոսքով ՝ այսօր լավագույն միջոցը ինքնամեկուսացումն է։

Լև Լեշչենկոն կորոնավիրուսով հիվանդ չէ․ մնացածը՝ հետո

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնի ռուս երգիչ Ստաս Միխայլովը մի քանի օր պառկած է եղել «Լապինո» կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժման կուրս է անցել թոքաբորբի դեմ: Հետո նրա մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել:

Այսինքն ՝ թոքաբորբը արտիստի մոտ զարգացել էր հենց կորոնավիրուսի պատճառով։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր ՝ COVID-19 կորոնավիրուս համավարակ Է հայտարարել: Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միավորվել վարակի դեմ պայքարում: