Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

RT-ի ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել մեկուսացման ընթացքում իր թխած հացն ու պատրաստած պանիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. RT-ի ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր բաժանորդներին ներկայացրել է, թե ինչպես է իր մեծ ընտանիքը մարտի 21-ից ժամանակն անցկացնում ինքնամեկուսացման պայմաններում։

«Բախտը բերել է, որ հայ է». Մարգարիտա Սիմոնյանը կատակել է Պուտինի ասած թեմայով. տեսանյութ

«Այս ընթացքում միայն Տիգրանն է տնից դուրս եկել «Պիլորաման» ձայնագրելու, ես հիվանդանոց էի գնացել վիժելու հետևանքների պատճառով, ցավոք», - գրել է  Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ նրանց մեծ ընտանիքը 21 հոգով մեկուսացել է տանը։ Նրանցից յոթը վաթսուն տարեկանից մեծ են (մայրերը, մորաքույրները, եղբայրն ու կինը), իսկ հինգը` վեցից փոքր (քրոջ նորածին երեխան, եղբոր դուստրը, իր զավակները)։

Նա նշել է, որ գրեթե բոլորը հարմարվել են իրավիճակին ու ռիսկերը նվազագույնին հասցնելու համար սովորել են համեղ հաց թխել ու թթված կաթից պանիր պատրաստել։  

Սիմոնյանը  հրապարակել է Մարիշայի առաջին դայակի՝ Դոնբասից փախած 65 տարեկան կնոջ հացի բաղադրատոմսը։ Դայակը նույնպես նրանց հետ է ապրում։

Մարգարիտա Սիմոնյանի սկեսուրը «Դլե յաման» է երգում. տեսանյութ

Խմորի համար պետք է 750 գրամ ալյուր, 250 գրամ թեփ, 700 մլ ջուր, 1,5 թեյի գդալ աղ, 1–2 թեյի գդալ շաքարավազ, 2 թեյի գդալ խմորիչ։

Հետո պետք է խմորիչը բացել գոլ ջրով, աղ, շաքարավազ ու ալյուր ավելացնել։ Խմորը մեկուկես ժամ թողնել, որ բարձրանա։ Ապա սեղանին ձեթ քսել, տարայի վրա` ևս ու նորից մեկ ժամ թողնել։ Հետո արդեն 170 աստիճանի տակ մեկ ժամ թխել։

«Տիգրանն ասաց, որ իր կյանքի ամենալավ նախաճաշն է», - ամփոփել է Սիմոնյանը։

Բաժանորդները հավանել են հրապարակումն ու ավելի քան 13 հազար «լայք» դրել։

Մարգարիտա Սիմոնյանի 6-ամյա որդին երգում է «Հայեր ջան, դուխով» երգը. տեսանյութ

«Մարգարիտա, իսկ պանրի բաղադրատոմսը կասե՞ք»,- գրել է prokopova.n.i–ն։ «Ինչ լավն եք, առողջություն ձեզ ու ձեր ընտանիքին»,- մաղթել է nikitiueelena-ն։ «Իսկական հայ ընտանիք», - հիացել է karinkarin678-ը։

Ապրիլի 13-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 18 328 դեպք է գրանցվել։ Վարակվածներից 148-ը մահացել են, 1 470-ը՝ առողջացել։