ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ` տասնմեկերորդ միջոցառումը։ Հերթական միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Այս ծրագրով կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների մի մասը, որոնց փետրվար ամսվա վարձավճարները չեն գերազանցել գազի սպառումը` 10 000 և էլեկտրաէներգիայինը` 5 000 ՀՀ դրամը:
Բոլոր այս բաժանորդները հետ կստանան փետրվար ամսվա համար վճարած իրենց վարձրավճարների կեսը` 50% -ը։
Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին
Բայց գումարը կտրվի ոչ թե բաժանորդներին, այլ գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին` բնակիչների հաջորդ ամիսների վարձավճարներն այդ գումարի շրջանակներում փոխհատուցելու նպատակով։
Այսպիսով, եթե բաժանորդը մարտ–ապրիլ ամիսներին պարտքեր ունի, գումարը կուղղվի պարտքի մարմանը, իսկ եթե պարտք չկա, կձևակերպվի որպես կանխավճար:
Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին