ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկից առանձնակի խոշոր չափի գողություն են արել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ապրիլի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար»,-գրում է կայքը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է։ Նրա տնից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։
Երևանում անհայտ անձը ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն