Քանի մարդու է վարկային արձակուրդ տրամադրվել. Փաշինյանը տվյալներ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ է հայտնել, թե վերջին տվյալներով քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց է վարկային արձակուրդ տրամադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 000 ֆիզիկական անձանց։

Ինչ խաբեությունների են դիմում վարկային կազմակերպությունները. ոստիկանությունը զգուշացնում է

«Ընդհանուր առմամբ վարկային արձակուրդ տված 320 000 անձանց գումարը կազմել է ՝ 12 միլիարդ դրամի չափ։ Ի դեպ, ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 000 անձի էր տրամադրվել վարկային արձակուրդ` 9.3 միլիարդ դրամի չափով»,–գրել է Փաշինյանը։

Նրա խոսքով` վարկային արձակուրդ է տրվել նաև 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով։ Իսկ ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձի էր վարկային արձակուրդ տրամադրվել՝ 15 միլիարդ դրամի չափով:

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ինչ հարցեր են քննարկվելու

Հիշեցնենք` Հայաստանում գործում են 17 բանկ և 43 վարկային կազմակերպություններ։ Վարային արձակուրդ սահմանել են բանկերի մեծ մասը։