Լոռիում օղի խմելու հրավերը մերժելը վերածվել է վեճի, հետո դանակահարության․ ՔԿ

Միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վեճի ընթացքում 55-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 աօրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Լոռու մարզում 49-ամյա տղամարդու դանակահարության դեպքը, որը, պարզվում է, սկիզբ է առել օղի խմելու առաջարկը մերժելու առնչությամբ ծագած վիճաբանությունից։

Երևանում Mercedes-ներ են բախվել. կան վիրավորներ

«Ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա տղամարդ: Պարզվել է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ին, Վանաձորի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձորի 49-ամյա բնակչի՝ միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վեճի ընթացքում 55-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննության ընթացքում 55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Երևանյան ռեստորաններից մեկի մոտ ականանետ է հայտնաբերվել

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է։