ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան հայրենիք։
«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ` Հայաստանից Թբիլիսի ժամանած ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, միկրոավտոբուսով տեղափոխել են Հայաստան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման, այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։
Էլեկտրոնային հարցաթերթիկ է ստեղծվել` ՌԴ–ից հայրենիք վերադառնալ ցանկացողների համար
Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Հայ աշակերտներն ու ուսանողները ԱՄՆ-ից և Իսրայելից վերադարձան հայրենիք