Էլեկտրոնային հարցաթերթիկ է ստեղծվել` ՌԴ–ից հայրենիք վերադառնալ ցանկացողների համար

Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնություն է տալիս, որպեսզի դեսպանատունը մշակի ու ստուգի իր ներկայացրած տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանությունը ստեղծել է էլեկտրոնային հարցաթերթիկ։

Առաջիկայում Ռուսաստանից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում

«Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին (հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX )։ Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կողմից»,–նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնություն է տալիս, որպեսզի դեսպանատունը մշակի ու ստուգի իր ներկայացրած տվյալները։ էլեկտրոնային հարցաթերթիկը կփոխարինի datacitizen@armem.ru էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։

Դեսպանությունը կրկին հիշեցնում է, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Հայաստան թռիչքներ չեն նախատեսվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայում։

Մոսկվա-Երևան չարտերային չվերթով Հայաստան են վերադառնում 230 քաղաքացիներ

Ապրիլի 6-ին և 7-ին չարտերային չվերթով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ավելի քան 400 քաղաքացի։ Իսկ ապրիլի 12-ին հայրենիք վերադարձավ 230 քաղաքացի․ նրանցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։

ԱՄՆ-ից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած աշակերտները կատարում են Երևանի հիմնը․ տեսանյութ