Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթար է գրանցվել. 6 մարդ տուժել է

Բախման հետևանքով շտապօգնության մեքենան հարվածել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի– Sputnik. Երևանում այսօր գրանցված ավտովթարից 6 մարդ է տուժել։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com–ը,  ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 6 հոգին տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Haise-ն հարվածել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են

Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում, այն Թալինի հիվանդանոցից հիվանդ էր տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ են նաև շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: