Պայմանագրային զինծառայողին գտել են ծառից կախված

Տղամարդը ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծառայել է որպես էլեկտրամեխանիկ, իսկ այդ քայլին դիմելու պատճառ կարող էր դառնալ ընտանեկան վեճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Արարատի մարզում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին գտել են ծառից կախված։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշանը Ստեփանյանը։

Ժամկետային զինծառայողի մահվան գործով կալանավորվել է նրա ծառայակիցը

«Դեպքը տեղի է ունեցել ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում»,- նշեց Ստեփանյանը՝ հրաժարվելով  այլ տեղեկություններ ու մանրամասներ հայտնել։

Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգավան գյուղից Եղեգնավան տանող ճանապարհին։ 32-ամյա տղամարդուն հայտնաբերել են ծիրանի ծառից մալուխով կախված վիճակում։

Մեր տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծառայել է որպես էլեկտրամեխանիկ։

Բախտը բերել է` գնդակն անցել է ուղիղ թոքի կողքով. մանրամասներ վիրավոր զինվորի մասին

Նախնական տվյալներով՝ մարմնի զննության ժամանակ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է, որի պատճառն ընտանեկան վեճն է։

Դեպքի մանրամասների հետաքննությունը շարունակվում է։