Գյումրիում պարգևավճարներ կստանան քաղաքի մաքրությամբ զբաղվողները

Քաղաքի համայնքային բյուջեից այդ նպատակի համար ընդհանուր հատկացվել է մոտ 12 միլիոն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիի կոմունալ ծառայության աշխատակիցները, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարգևավճարներ կստանան։ Այս որոշումը կայացրել է Գյումրու ավագանին։

Փաշինյանի որոշմամբ` մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա

«Կառանտին հետ կապված մենք բոլորս լավ գիտենք, որ մեր քաղաքը մաքուր է: Խիստ կանոնավոր ու լավ աշխատում են կոմունալ բաժնի աշխատողները, և արժե արտակարգ իրավիճակում աշխատողներին տալ հավելավճար: Մենք նախատեսել ենք սանմաքրման և կոմունալի աշխատողներին պարգևատրում տալ»,-ավագանու նստի  ժամանակ ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Ի դեպ, «հավելավճար» բառը կփոխարինվի «պարգևավճար»-ով, որովհետև սա մարդկանց կատարած լավ աշխատանքի համար տրվող գումար է։ Կոմունալ ծառայության աշխատակիցներին պարգևավճար տալու առաջարկը ավագանին ընդունել է միաձայն:

Քաղաքապետարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ  համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է ընդհանուր մոտ 12 մլն դրամ:

Ուսուցիչները պարգևավճար չեն ստանա. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց

Հավելենք՝ Գյումրու ավագանին միաձայն հաստատել է նաև սոցիալապես անապահով 104 ընտանիքի 10 հազարական դրամ տալու նախագիծը՝ ընդհանուր 1 մլն 40 հազար հատկացնելով դրա համար, գումարներ կստանան նաև Գյումրու 2 սոցիալական ծառայություններում հաշվառված և  3 անչափահաս երեխա ունեցող, սոցիալապես խիստ անապահով ընտանիքները:  Ըստ տվյալների` Գյումրիում կա նմանատիպ 499 ընտանիք:

Երևանի քաղաքապետարանը տարեցներին մեկ ամսվա մթերք ու կենցաղային ապրանքներ է տվել