Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում

Փրկարարները սահմանազատել են Արմավիրի Տալվորիկ գյուղի համապատասխան տարածքը և իրականացրել հերթապահություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը և հավելել,որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկությունը ստացվել է ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին։

Ucom–ում լուրջ խնդիրներ կան. Եսայան եղբայրները չեն պատրաստվում վաճառել իրենց բաժնետոմսերը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է:

Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով: