Լավ լուր. Շիրակի մարզի 5 բնակիչ ապաքինվել է կորոնավիրուսից

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ևս 11 քաղաքացի կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինված բնակիչներ կան։ Ուրախալի լուրը Facebook-ի իր պաշտոնական էջում հաղորդել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

«Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից»,- գրել է նա։
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 11 քաղաքացի կա։ Մարզպետը նշել է, որ նրանցից մի քանիսն իրենց տներ կվերադառնան շատ շուտով։

Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ավելի քան 110 000 մարդ է մահացել

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի առավոտվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1013 է, բուժվածներն 197–ն են, փաստացի բուժվողները`803–ը։ Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ։