Դա նրա աշխատաոճն է․ Պեսկովն ասել է՝ ինչու է Պուտինն այցելել Կոմունարկայի հիվանդանոց

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն ասել է, որ նախագահը կարևոր է համարում տեղում հասկանալ՝ ինչպես է համակարգն աշխատում բարդ իրավիճակներում։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կոմունարկայի հիվանդանոց ամենևին էլ արկածախնդրություն չէ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ «Կրեմլ․Մոսկվա․Պուտին» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հաղթանակը կարգուկանոնից և պատասխանատվությունից է կախված». Պուտինը դիմել է ժողովրդին

Նրա խոսքով՝ նախագահը կարևոր է համարում տեղում հասկանալ՝ ինչպես է համակարգն աշխատում բարդ իրավիճակներում։

«Այո, մենք գիտենք, որ այդ առիթով նախագահի հասցեին քննադատություններ են հնչել, բայց եկեք չմոռանանք, որ դա երևի Պուտինին բնորոշ գիծ է։ Նա միշտ անհրաժեշտ է համարում տեղում համոզվել, որ համակարգը ճգնաժամի, արտակարգ իրավիճակի ժամանակ ճիշտ է գործում», - ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը 1999 թվականին աշխատանքային այց է կատարել Դաղստան, իսկ 2000 թվականին՝ Չեչնիա, երբ այնտեղ մարտական գործողություններ էին ընթանում։

«Դա արկածախնդրություն չէ, դա Պուտինի աշխատաոճն է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ նման դեպքերում Պուտինը պահպանումում է անվտանգության կանոնները։

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են․ Վլադիմիր Պուտին

«Իրավիճակները տարբեր են։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, ու նրա փոխարեն երկիրը ժամանակավորապես ղեկավարում է արտաքին գործերի նախարարը։ Մինչդեռ Պուտինը ամեն ինչ հավասարակշռված է անում, մտածված, անվտանգության կանոնները պահպանելով։ Բայց նա երբեք չի հրաժարվում սեփական աչքերով ամեն ինչ տեսնելուց, նույն սկզբունքով նա առաջնորդվել է նաև Կոմունարկայում», -ավելացրել է մամուլի քարտուղարը։

Ռուսաստանում կարանտինը խախտողներին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում

Նշենք, որ մարտին Ռուսաստանի նախագահը այցելել էր Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ գտնվում է կորոնավիրուսի կարանտինային կենտրոնը, նա շրջել էր մի քանի հիվանդասենյակով ու շփվել էր հիվանդներից մեկի հետ։