«Ave Maria»․ Անդրեա Բոչելին Զատիկի օրը ելույթ է ունեցել Միլանի տաճարում

Համերգն առցանց հեռարձակվել է YouTube հարթակով։ Բոչելին ելույթ է ունեցել տաճարի օրգանիստ Էմանուելե Վիանելիի նվագակցությամբ։ Նա կատարել է Շուբերտի Ave Maria-ն ու Մասկանյիի Sancta Maria-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին Զատիկի կապակցությամբ «Բոչելի․ երաժշտություն հույսի համար» խորագրով համերգ է կազմակերպել։ Դատարկ Միլանի տաճարում անցկացվող համերգն առցանց հեռարձակվել է YouTube-ում։

Բոչելին ելույթ է ունեցել տաճարի օրգանիստ Էմանուելե Վիանելիի նվագակցությամբ։ Նա կատարել է Շուբերտի Ave Maria-ն ու Մասկանյիի Sancta Maria-ն։

Ավելի բաղ Բոչելին, մեկնաբանելով առաջիկա միջոցառումը, ասել էր, որ հավատում է համատեղ աղոթքի ուժին։

Նա ընդգծել է, որ Զատիկը «վերածննդի բազմավեկտոր խորհրդանիշ է», որն այժմ պետք է մարդկությանն ինչպես երբեք։

Նշենք, որ այս տարի Հայ առաքելական եկեղեցին և Հռոմեական կաթոլիկ եկեղեցին Սուրբ Զատիկը տոնում են ապրիլի 12-ին։

Կույր երգիչ Անդրեա Բոչելիի հիմնադրամը նույնպես գումար է հավաքում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում աջակցելու համար։ Հավաքագրված գումարով բուժանձնակամզմի համար պաշտպանիչ միջոցներ են գնվում։