Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 2 տեղանոց մեքենայի մեջ 4 մարդ է եղել

Երիտասարդ աղջիկը մահացել է։ Մեքենայի մեջ եղած մյուս մարդիկ Հրազդանի հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն: 

Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին տեղափոխող մեքենան

Վթարի հետևանքով 4 մարդ, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

 

Ողբերգական վթար Առինջ-Ջրվեժ ճանապարհին․ «Nissan Teana»-ի վարորդը մահացել է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքը հայտնում է, որ նշված ավտոմեքենան 2 տեղանի է և նախատեսված է 2 հոգու համար, սակայն ավտոմեքենայում եղել են 4 հոգի: