Տոնոյանը և Կոպիրկինն այցելել են Covid-19–ի ախտորոշման շարժական լաբորատորիա

Շարժական լաբորատորիայի աշխատանքներին ծանոթացնելու ժամանակ Դավիթ Տոնոյանին ու Սերգեյ Կոպիրկինին հայտնել են, որ լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:

Տոնոյանը և Կոպիրկինն այցելել են Covid-19–ի ախտորոշման շարժական լաբորատորիա

«Տոնոյանը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Կորոնավիրուսային տարածման կանխարգելման ոլորտում հայ գործընկերներին իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները:

Տոնոյանը և Կոպիրկինն այցելել են Covid-19–ի ախտորոշման շարժական լաբորատորիա

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ։ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն:

Տոնոյանը և Կոպիրկինն այցելել են Covid-19–ի ախտորոշման շարժական լաբորատորիա

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան ժամանել էր Երևան։ Շարժական համալիրում աշխատող մասնագետները հավաքագրվել են երկու օրվա ընթացքում, նրանք կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների լիկվիդացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին կորոնավիրուսի ախտորոշման և հաղթահարման գործում։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Ռուսաստանյան մասնագետները չեն սահմանափակվի միայն կանխարգելման միջոցառումներով։ Նախատեսվում է նաև հայ զինվորականների ուսուցում՝ տվյալ համալիրում աշխատելու նպատակով։