Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկի վիճակը միջին ծանրության է

69–ամյա ացախցու հետ շփված 9 քաղաքացիներին արդեն թեստավորվել են։ Պատասխանը դեռևս պատրաստ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Քարվաճառի բնակիչը (1951 թ. ծնված), որը վարակվել է կորոնավիրուսով, ունի նաև ուղեկցող հիվանդություններ։ Մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում կորոնավիրուսով վարակվածներն արդեն 5-ն են. ևս 2–ի թեստի պատասխանը դրական է եղել

Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփված առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։

Ընդհանուր առմամբ, այս պահին Արցախում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել։
Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 26-ին ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։

Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացել են