Կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը առաջիկա տոների և հիշատակի օրերին. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրային տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի, քանի որ այն վարակի տարածման օջախ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik.  Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կան տոներ և հիշատակի օրեր, որոնցում քաղաքացիների մասնակցությունը կսահմանափակվի։

«Ապրիլի 24-ն ու Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը քաղաքացիների մասնակցությունը կսահմանափակվի։ Եթե դրանք թույլ տանք սովորական ձևով, համաճարակի բռնկում կունենանք։ Ապրիլի 24-ին արարողակարգային միջոցառումներ կլինեն։ Հույս ունեմ, որ հայրենակիցներն ըմբռնումով կմոտենան այս վիճակին»,–ասաց վարչապետը։

Նա շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ եկեղեցին էլ է հորդորում մնալ տանը և դռնփակ ռեժիմով է ունենալու Սուրբ Զատկի արարողությունը։

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Վարչապետի խոսքով` տեղաշարժի սահմանափակումը կշարունակի գործել, իսկ հանրային տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի, քանի որ այն վարակի տարածման օջախ է։ Փաշինյանը նշեց` գործատուները պետք է հոգան աշխատակիցների` աշխատանքի վայր հասնելու խնդիրը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը Հայաստանում հասել է 977–ի։ Արձանագրվելէ կորոնավիրուսից մահանալու 13 դեպք։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձյալ ավելացել է. Փաշինյանը նոր թիվ ասաց