Հղի արքայադուստր ուզո՞ւմ եք տեսնել․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարը հիացրել է հետևորդներին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կերպարների անսովոր մարաթոն է սկսել` իր վարպետությամբ հիացնելով հետևորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Հանրահայտ պրոֆեսիոնալ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում անվանում են «մեյքափի հրաշագործ և գուրու», Instagram- ի իր հետևորդներին ցնցել է նոր կերպարով։

«Ուզո՞ւմ եք հղի Բել տեսնել։ Սա իմ մարաթոնի երկրորդ դիմահարդարումն է»,-գրել է Ավետիսյանը։

Նա խոստովանել է, որ շատ բարդ դիմահարդարում էր, կոկորդի ցավով է արել, բայց ջանացել է բոլորին զարմացնել և օգնել չձանձրանալ կարանտինի ընթացքում։

Հրապարակումն ավելի քանի 610 հազար «հավանում» է  հավաքել։ «Գեղեցկուհի Գոհարն ու հրեշ Ակոբիրը», «Վերջինը բոց էր», «Ուղղակի պուպուշ», «Թույն», «Շատ գեղեցիկ է»,- այսպիսի մեկնաբանություններ են թողել Գոհարի հետևորդները։

Նշենք, որ դիմահարդարը տարբեր կերպարների խիստ յուրօրինակ մարաթոն է սկսել։ Ավելի վաղ նա ներկայացել էր արքայադուստր Ժասմինի կերպարով։

Նշենք, որ առաջին ամուսնուց՝ գործարար Վաղինակ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո Ավետիսյանը գրեթե կես տարի ընկճախտի մեջ էր։ Նրանք միասին ապրում էին երկու տարի, մինչ այդ ծանոթ էին հինգ տարի։ Մինչև ամուսնությունը պարզապես ընկերներ էին, շփվում էին։ Մի անգամ Ավետիսյանը խոստովանել է, որ իր և Վաղինակի միջև կայծը բռնկվել է հարսանիքից ընդամենը մեկ ամիս առաջ։ Սակայն նրանց համատեղ կյանքը չդասավորվեց, արդյունքում երկուսն էլ բաժանվելու որոշում ընդունեցին։ Ամուսնալուծությունից հետո դիմահարդարը 43 կգ-ով նիհարեց և նոր սեր գտավ։ Հիմա Գոհարը հղի է, զույգը տղա է ունենալու։

Դիմահարդարման գուրուն այլևս չի՞ ամուսնանա. Գոհար Ավետիսյանի ապշեցնող խոստովանությունը

Գոհարը ծնունդով Հայաստանի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարը մեկ տարեկան էր։ Նրա համար այդ քաղաքը հարազատ է դարձել, սակայն նա սիրում է նաև Հայաստանը։ Նա բառացիորեն գրավել է Մոսկվան դիմահարդարման իր հմտությամբ։ Կոսմետիկայի հետ առաջին փորձարկումները 11-12 տարեկանում Գոհարն ինքն իր վրա է արել։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթուհիներին։ Հետաքրքրությունը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել զոհաբերել ուսումը։ Արդյունքում 2012թ․-ին Գոհարն ինքն է սկսել դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա նա իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Դիմահարդարման գուրու Գոհար Ավետիսյանի տարօրինակ լուսանկարը զայրացրել է որոշ օգտատերերի