Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան գերձայնային արագություն է զարգացրել

Հայաստանի երկնքում «փոփոխություններ» կան. ՍՈՒ–30 կործանիչներն ուղղակի ճեղքում են տարածությունն իրենց արագությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով ՍՈւ–30–ի հերթական կարողությունը։

«Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Տեսանյութում անգամ լսվում է, թե ինչպես է ինքնաթիռը բացում արագություն, որը մոտավորապես հավասար է 343 մ/վ կամ 1,235 կմ/ժ–ի։

Ի դեպ, սրանք այն նույն ՍՈւ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներն են, որոնք Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։ Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը մարտի 31-ին հայտարարել էր, որ առաջիկա օրերին ՀՀ զինված ուժերի ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրեն մարտական դիրքերում։

Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան