Աշխարհի 47 երկրներում մնացած հայերը Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել. նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հատուկ ընդգծեց սփյուռքում ապրող հայերի համախմբվածությունն ու հայրենակիցներին օգնելու պատրաստակամությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Աշխարհի 47 երկրներում ներկա պահին կա 1870 ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան: ՀՀ արտաքին գործերի նախարարության ձեռքի տակ եղած այս տեղեկությունն այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Առաջին շրջանում, հիշում եք, որ մենք անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի դադարեցնեն իրենց ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան: Որոշ մասն արձագանքեց: Եվ մենք մարտի 1-ից ի վեր ունենք ՀՀ վերադարձած 63 322 քաղաքաքի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, օգնելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ»,- ասաց Մնացականյանը:

ԱԳ նախարարն ընդգծեց նաև տարբեր երկրների հայ համայնքի համախմբված աշխատանքը իրենց հայրենակիցներին օգնելու հարցում: Նա շեշտեց, որ մշտական կապի մեջ են բոլոր այն ՀՀ քաղաքացիների հետ, որոնք հաշվառված են արտերկրի մեր դեսպանատներում:

ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից գալիս է Հայաստան. լուսանկարներ

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան

ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի հնարավորություններին՝ իր քացաքաղիներին ընդունելու և մեկուսացման պայմաններ ապահովելու հարցում: Նա հիշեցրեց, որ միայն ՌԴ-ից վերջին օրերին 440 մարդ է վերադարձել, որոնք տեղավորվել են հայաստանյան տարբեր հյուրանոցներում ու հյուրատներում:

«Եվ հիմա մենք նախապատրաստում ենք դաշտը, որպեսզի կարողանանք շարունակել այդ ամենը»,- ասաց նա:

Այսօր սպասվում է Իսրայելից 10 հայ ուսանողների ժամանումը Հայաստան: Այս պահին ճանապարհին են նաև ԱՄՆ-ից վերադարձող 30 հայ ուսանողները, որոնց բերող ինքնաթիռը վայրէջք է կատարելու Վրաստանում, իսկ Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ նրանք վաղն առավոտյան արդեն ցամաքային ճանապարհով կուղևորվեն ՀՀ:

Վրաստանը հատուկ չվերթով կբերի ԱՄՆ-ում մնացած հայ դպրոցականներին