Ծննդյան տոն` կորոնավիրուսի կանոններով. զվարճալի տեսանյութ

Կորոնովիրուսն ու դրա պատճառով տարբեր երկրներում կիրառվող կարանտինը փոխել է մարդկանց ընկալումը տարբեր երևույթների նկատմամբ։ Ներկայացվող հումորային տեսանյութը դրա ապացույցն է։
Sputnik

Սոցցանցում հայտնված տեսանյութը շատերի ծիծաղն է հարուցել։ Այն Facebook-ի իր էջում հրապարակել է Աիդա Ներսիսյան անուն–ազգանունով օգտատերը` Հանրային հեռուստաընկերության աշխատակից Աիդա Ներսիսյանը։

Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. տեսանյութ

Տեսանյութում տղամարդը նշում է իր ծննդյան օրը, բայց կորոնավիրուսի թելադրանքով։ Նա դիմակով է նստած ծննդյան տորթի մոտ, ընկերները տեսազանգով միացել և երգում են հայտնի «Ծնունդդ շնորհավոր» երգի անգլերեն տարբերակը։

Նարեկ Հախնազարյանը ներկայացնում է իր «մեկուսարանը». տեսանյութ

Իսկ վերջում ամենազավեշտալին` օդակաթիլային ճանապարհով վիրուսի ճանապարհը փակելու համար նա իր տորթի մոմերը փչում է վարսահարդարիչի օգնությամբ, ինչը հարուցում է ծնունդի վիրտուալ մասնակիցների ծիծաղ։