Ռուսաստանը 20 հազար հետազոտման ռեագենտներ կփոխանցի Հայաստանին

Աննա Պոպովան պատմել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օգնություն է տրամադրում Եվրասիական տնտեսական միության երկրներին և ոչ միայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ ՌԴ-ն ռեագենտներ կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի 20 հազար հետազոտում անցկացնելու համար։ Տեղեկությունն առցանց ռեժիմով անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» տնօրեն Աննա Պոպովան։

«Ռոսպոտրեբնադզորը» կորոնավիրուսի ախտորոշման բարձր ճշգրտության թեստ է ստեղծել

Հայաստանում ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 937 դեպք է գրանցված։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ից 12 մարդ է մահացել։ Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով երկրում արտակարգ դրություն է սահմանված։

Պոպովան պատմել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության երկրներին, ինչպես նաև Մոլդովային։ Արդեն փոխանցվել է ավելի քան 60 հազար ախտորոշման թեստ, և պատրաստ են շարունակել օգնություն տրամադրել։

«Մոտակա ժամանակներում միության երկրներին լրացուցիչ թեստ կտրամադրենք ավելի քանի 50 հազար հետազոտման համար։ Հայաստանին ապրիլի 10-ին կփոխանցվեն 20 հազար հետազոտության ռեագենտներ, իսկ Ղրղզստանին՝ 10 ինֆրակարմիր ջերմաչափ՝ սահմանային անցակետերի հագեցման համար»,-նշել է Պոպովան։

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի շուրջ իրավիճակը քննարկել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի հետ

Նշենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը երկու երկրների պաշտպանության նախարարների միջև պայմանավորվածության շրջանակում ապրիլի 7-ի երեկոյան ժամանել է Երևան։ Շարժական համալիրում աշխատող մասնագետները հավաքագրվել են երկու օրվա ընթացքում, նրանք կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների լիկվիդացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին՝ կորոնավիրուսի ախտորոշման և հաղթահարման գործում։ 

Բայց ռուսաստանյան մասնագետները չեն սահմանափակվի միայն կանխարգելման միջոցառումներով։ Նախատեսվում է նաև հայ զինվորականների ուսուցում՝ տվյալ համալիրում աշխատելու նպատակով։

Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փորձարկել