Մոսկվայում անցագրային ռեժիմ կսահմանվի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտեցել է 12 հազարին։ Մայրաքաղաքում խստացվելու են տեղաշարժի պայմանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՏՎՑ հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից Մոսկվայում աստիճանաբար անցագրային ռեժիմ կսահմանվի:

Ռուսաստանը 20 հազար հետազոտման ռեագենտներ կփոխանցի Հայաստանին

Առաջին փուլում անցագրային ռեժիմ կգործի աշխատանքի գնալու համար, երկրորդ փուլում` այլ նպատակների, իսկ երրորդում` անհրաժեշտության դեպքում շրջանների ներսում տեղաշարժվելու համար:

Սոբյանինի խոսքով ՝ յուրաքանչյուր փուլի ներդրման ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Նշենք, որ Ռուսաստանում այս պահին կա 11 917 վարակակիր, կորոնավիրուսից մահացել է 94 մարդ։

Եվս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից. սա մահվան 12–րդ դեպքն է Հայաստանում

Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց, որ COVID-19–ը համավարակի է վերածվել։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։

Ինչպես է կորոնավիրուսը տարածվում հազալիս. տեսանյութ