Կորոնավիրուսը կանգ չի առնում․ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 937-ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների, բուժվածների և փաստացի բուժվողների վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 937: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Նշվում է, որ «Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվում են 777–ը, մահվան ելքերը 11–ն են»,– հայտնում է կենտրոնը։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ