ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի– Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։ Տեղեկությունը հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել
Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Մինչ այս (2017 թվականի հունվարի 9-ից) զբաղեցրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը:
Եղել է մի շարք միջազգային ծրագրերի փորձագետ։ 20-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։
Նախարար Գրիգորյանի մեկ այլ հրամանագրով Վահե Մացակյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։
Մացակյանը ծնվել է 1985 թվականին։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Հեղինակել է 4 գիտական հոդված։
«Հայանտառը» 424 մլն դրամ կստանա 3 մարզում անտառվերականգնման համար