Երթևեկության փոփոխություն կկատարվի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում. տեսանյութ

Այդ խաչմերուկում փորձնական կազմակերպվի շրջանաձև երթևեկություն, իսկ լուսացույցերը կանջատվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի –Sputnik. Ճանապարհային երթևեկության անվտանգության և վերահսկողության Facebook–յան էջից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում տեղի կունենա երթևեկության փոփոխություն։ Նշենք, որ դա «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկն է։

Երթևեկության փոփոխություն կկատարվի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում. տեսանյութ

Տեղեկացվում է, նաև որ փորձնական կազմակերպվի շրջանաձև երթևեկություն, իսկ լուսացույցերը կանջատվեն։

ՃՈ ֆեյսբուքյան էջում էլ արդեն փոքրիկ տեսանյութ է հայտնվել` կատարվող աշխատանքների մասին։

Երևանի Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Վարորդ օգտատերերը շտապել են իրենց կարծիքը թողնել մեկնաբանություններում։ Շատերին այս փոփոխությունը դուր է եկել։ Օգտատերերից մեկն էլ առաջարկել է «Երևան Մոլլի» դիմացի երթևեկությունն էլ կարգավորել ու դեպի «Հայրենիք» գնացող շրջադարձը հանել։