Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը

Առողջապահության նախարարը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարացնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը: Կարծում ենք, որ դա կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսակից»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այսօր նախարարության խնդիրն է գտնել վարակի բոլոր հնարավոր դեպքերը, թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել:

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 937-ի։

Եվս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից. սա մահվան 12–րդ դեպքն է Հայաստանում