Խոշոր վթար Երևանում․ 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Պռոշյան-Այգեձոր փողոցների խաչմերուկում բախվել են Միսակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 22 MM 022 համարանիշի, Գերասիմ Հ-ի վարած Toyota Camry մակնիշի 36 GX 469 համարանիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Թալինի շրջանաձև խաչմերուկի մոտակայքում վթար է եղել. կա տուժած

Բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Mercedes-ը և Toyota-ն, այնուհետև սահմանազատել տարածքը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 QD 292 համարանիշի ավտոմեքենան, որն ամբողջովին վնասվել է, և պարզվում է՝ ավտոմեքենան Toyota-ի՞, թե Mercedes-ի հարվածի հետևանքով է վնասվել։ Բախման հետևանքով Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա, իսկ Toyota-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ծառին։

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

էջմիածնեցի 29-ամյա կինը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով