ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի –Sputnik. Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավար Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով նավթի համաշխարհային շուկայում առկա իրավիճակը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են սև ոսկու արդյունահանման և սպառման ոլորտում առկա իրավիճակը, այդ թվում` հաշվի առնելով «ՕՊԵԿ+» ձևաչափում արտահերթ նախարարական նիստի շրջանակում տեղի ունեցած բանակցություններն ու առաջիկայում «G20»-ի էներգետիկայի նախարարների սպասվող տեսակապը։
«Հաստատվել է` նավթի գլոբալ առևտրում իրավիճակը կայունացնելուն ուղղված գործողությունների համակարգման և համաշխարհային տնտեսության վրա նավթի գների անկայունության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու տրամադրվածությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը չի բացառում`Հայաստանը կարող է օգտվել նավթի գների համաշխարհային անկումից
Հիշեցնենք, որ «ՕՊԵԿ+»–ի երկրները մարտի 6-ին չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման մասին գործարքի չափանիշների փոփոխման, ո՛չ էլ նրա երկարացման հարցում։Արդյունքում ապրիլի 1-ից նախկին դաշինքի անդամ երկրներում չեղարկվեցին արդյունահանման սահմանափակումները, ինչը հանգեցրերց շուկայում նավթի գների անկման։
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել