ԱՄՆ տարբեր նահանգներում սովորող հայ աշակերտներին Հայաստան են տեղափոխում

Հայաստան վերադառնալուն պես նրանք կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի-Sputnik. ԱՄՆ տարբեր նահանգներում կրթություն ստացող ավագ դպրոցի 35 աշակերտ Հայաստան են վերադառնում։ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 և ամերիկյան ACES ծրագրի շրջանակում ուսանող 1 աշակերտ: Հայաստան վերադառնալուն պես նրանք ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն 19 նահանգներից դեպի Չիկագո, որտեղից էլ նրանք Հայաստան են վերադառնում Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։

«Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առաջիկայում թռիչքներ չեն լինի. «Դոմոդեդովոյում» մնացած հայերին հորդորում են հյուրանոց գնալ

Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաև Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ հատուկ չվերթով ԱՄՆ-ից կտարհանվեն 79 վրացի և 35 հայ աշակերտ։  Հատուկ չվերթը նախատեսված է այսօր՝ ապրիլի 10-ին։

Չարտերային չվերթով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ավելի քան 400 քաղաքացի