ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 10-ին, Ժամը 17:10-ի սահմաններում խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Թալինի շրջանաձև խաչմերուկի մոտակայքում վթար է եղել. կա տուժած
Արդյունքում Hyundai-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, իսկ 29-ամյա վարորդի ոտքի թաթային հատվածը կտրվել է:
Նրանից բացի ևս 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կայքը հայտնում է, որ վերջին տարիներին նշված հատվածում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառն, ըստ հեղինակի՝ վատ կառուցված ճանապարհն է: