ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաղը` ապրիլի 10-ին, 3750 հղի կկարողանան աջակցություն ստանալ։
«Մենք 15 000 հղի կնոջ տվյալներ ենք ստացել, սակայն այդ տվյալները պետք է համադրենք մեր ունեցածի հետ։ Արդեն իսկ իդենտիֆիկացվել է 3750 հղիի տվյալները, և նրանք կկարողանան ստանալ իրենց աջակցությունը»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` արդեն իսկ կարող են օգնություն ստանալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձինք, որոնք աշխատանքից ազատվել են մարտի 13-25–ն ընկած ժամանակահատվածում, և նրանք, ովքեր այդ նույն ժամանակահատվածում ուղղակի ազատվել են աշխատանքից։
Քաղաքացին կարող է իր տվյալները մուտքագրել ssa.am կայքում ու տեսնել` սոցաջակցության ծրագիրն իրեն վերաբերում է, թե ոչ։ Այդ նույն կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացիները կարող են մոտենալ անձնագրով և ստանալ իրենց աջակցությունը։
Հիշեցնենք, որ չաշխատող կամ այս օրերին աշխատանքից ազատված ամուսին ունեցող հղիներին աջակցություն կտրամադրվի միանվագ նպաստի` 100 000 ՀՀ դրամի չափով։
Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում
Իսկ մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին յուրաքանչյուր երեխայի համար 100.000-ական դրամի չափով աջակցություն կտրամադրեն։
Մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածներն էլ 68,000 դրամ միանվագ աջակցություն կստանան։
«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել