ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել աշխատանքը կորցրած հայերին

Դժվար կացության մեջ հայտնված քաղաքացիները կարող են իրենց տվյալներն ուղարկել կոնկրետ էլեկտրոնային հասցեով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավոր աջակցություն ցուցաբերի ՀՀ այն քաղաքացիներին, որոնք արտագնա աշխատանքի նպատակով մեկնել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել են աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

«Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ 042020@armem.ru։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։ Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,– հայտնում է դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունը ռուսաստանաբնակ հայրենակիցներից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՌԴ–ի տարբեր շրջաններում աշխատանք կա շինարարական ոլորտում։ Անհրաժեշտության դեպքում գործատուները քաղաքացիներին կտեղափոխեն ՌԴ-ի տարբեր շրջաններ։

Վերջ «խոպանին». կառավարությունը կօգնի Հայաստանում վաստակել հանապազօրյա հացը

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից