Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին օրերի վիճակագրությունը, հորդորելով վարակի նոր բռնկումը կանխելու համար դեռևս չվերադառնալ առօրյա կյանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Facebook-ի իր էջում այսպիսի կանխատեսում է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել

«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,-գրել է նա:

Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 921–ի։ Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 10 մարդ, 138-ն առողջացել են։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։ Փակ են բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Գործում են միայն դեղատներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 921–ի. արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք