Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի սպան պատմել է շարժական լաբորատորիայի հնարավորությունների, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում հայ գործընկերների հետ համագործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի –Sputnik. COVID-19–ի ախտորոշման ռուսական շարժական լաբորատորիան արդեն երկրորդ օրն է,  ինչ գործում է Երևանում։

Ռուսաստանի ՊՆ ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի միացյալ խմբավորումը Երևան ժամանեց ապրիլի 7-ի երեկոյան` երկու երկրների պաշտպանության նախարարների միջև պայմանավորվածությունների շրջանակում։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Միացյալ ջոկատի ավագ սպա, գնդապետ Ալեքսեյ Սուսլոպարովի խոսքով` Երևան է հասցվել նորագույն տեխնիկա, որը թույլ է տալիս ախտորոշել կորոնավիրուսային վարակը իրական ժամանակում՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

«Տեխնիկան փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց է տալիս կարճ ժամկետներում և ավելի մեծ ճշգրտությամբ։ Շարժական համալիրը սպասարկող մասնագետներով համալրվել է երկու օրվա ընթացքում: Նրանք կենսաբանական բնույթի արտակարգ դրության վերացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին կորոնավիրուսի ախտորոշման և արագ վերացման հարցում», – լրագրողների հետ զրույցում ասաց Սուսլոպարովը։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Սակայն միայն կանխարգելմամբ ռուսաստանյան մասնագետները չեն սահմանափակվի։ Այս համալիրում աշխատելու համար նախատեսվում է նաև հայ զինվորականների ուսուցում։

«Մենք կփոխանցենք առաջատար տեխնոլոգիաների մեր փորձը, ինչը կարելի է օգտագործել տվյալ վարակի ախտորոշման ժամանակ», – նշեց գնդապետը։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Նա հավելեց, որ Երևան է բերվել վերջին նմուշի տեխնիկա։ Լաբորատոր համալիրը ստեղծվել է 2019 թվականին: Այն արդեն ընդգրկված է ռուսական բանակի մարտական հերթապահությունում։ 

ՀՀ տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կսկսի արագ ախտորոշումները

Սուսլոպարովը նաև հայտնեց, որ երեկվանից, երբ կայանը տեղակայվեց, արդեն իսկ 24 փորձանմուշ է վերցվել։ Միաժամանակ թեստավորվում են ինչպես հայ, այնպես էլ ռուս զինծառայողները։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Սպայի ճեպազրույցի պահին առաջին արդյունքները դեռ մշակման գործընթացում էին։ Մեկ օրվա ընթացքում  համալիրը կարող է մինչև 100 փորձանմուշ վերցնել։

Համալիրը հագեցած է կենսաբանական անվտանգության բոլոր ինժեներական համակարգերով և ամբողջությամբ պաշտպանում է օպերատորին կողմնակի ազդեցություններից։ Օպերատորի վարակման վտանգը գրեթե բացառված է։ Սարքն առանց ընդմիջման կարող է աշխատել 14 օր։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանն իր հերթին նշեց, որ շարժական լաբորատորիան թույլ է տալիս օպերատիվ կերպով իրականացնել ուսումնասիրությունները ցանկացած տեղում և եղանակային ցանկացած պայմաններում։  Այն հարցին, թե արդյոք Հայաստանը ծրագրում է նման սարքավորում ձեռք բերել, Ավետիսյանն արձագանքեց, որ ՀՀ ԶՈւ ղեկավարությունը միշտ ձգտում է ժամանակակից տեխնիկա ձեռք բերել։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի 921 դեպք է հայտնաբերվել։ COVID-19–ից ընդհանուր առմամբ 10 մարդ է մահացել։ Վարակի հետագա տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է