Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք է տվել Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»

Տիգրան Մուկուչյանի կինը վարձակալել է այն տարածքը, որը, ըստ նախաքննական մարմնի, ձեռք է բերել Հրայր Թովմասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրգործի շրջանակում հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը

«Ըստ նախաքննական մարմնի՝ հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ այդ տարածքը վարձակալել է ԿԸՀ նախագահի կինը և այնտեղ նոտարական գործունեություն ծավալել»,–գրում է թերթը։

Եվ ահա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։

Հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է՝ ԿԸՀ նախագահն ինչով կպայմանավորի, որ իր կնոջ համար նույն տարածքում մյուսների համեմատ առավել ձեռնտու պայմաններով է տարածքը վարձակալությամբ տրամադրվել: Թե ինչ է պատասխանել այս հարցին ԿԸՀ նախագահը և ինչ ցուցմունք է տվել, հրապարակվել է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին

Հիշեցնենք` 2019թ.–ի սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

Փանոսյանի դեմ հարուցված քրգործը, մասնավորապես, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալության հանձնել նոտարներին:

Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց