ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Միկրոձեռնարկատերերը, որոնք ներկա պահին աջակցության կարիք ունեն՝ կապված կորոնավիրուսի տարածման ու Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ, կառավարությունից աջակցություն կստանան: ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը:
«Մենք առաջնահերթ խրախուսում ենք այն միկրոձեռնարկատերերին, որոնք իրենց մատակարարած ապրանքներն ու մատուցած ծառայությունները պատշաճ ձևով փաստաթղթավորել են: Միաժամանակ, շահառու են հանդիսանում նաև այն ձեռնարկատերերը, որոնց համար ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չի եղել կամ ՀԴՄ չեն ունեցել, քանի որ նրանց հայտը չի բավարարվել»,- ասաց Անանյանը:
Պարզաբանելով ծրագրի պահանջները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ այն տնտեսվարողները, որոնք պարտաճանաչ կերպով ՀԴՄ կտրոններ են տրամադրել, կխրախուսվեն ավելի մեծ չափով, իսկ նրանք, ովքեր ՀԴՄ կտրոններ չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա:
«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել
«Երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք դիմել են ՀԴՄ ստանալու համար, բայց չեն հասցրել ստանալ, և նրանք, ովքեր օրենքով ՀԴՄ ունենալու պարտավորություն չունեն»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ կառավարությունը ծրագրի պայմաններին համապատասխանող տնտեսվարողներին դրամաշնորհ կտրամադրվի շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Չգրանցված աշխատողները կշարունակեն տուժել. ինչպե՞ս է հնարավոր նրանց աջակցել