Դիլիջանի տներից մեկում դիակ է հայտնաբերվել

Փրկարարները տղամարդու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և ախտահանման աշխատանքներ իրականացրել տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արարատում բանջար հավաքելիս կինը կանգնել է ականի վրա. նրա ոտքն ամպուտացրել են

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դիակի հայտնաբերման մասին տեղեկությունը ստացել է ապրիլի 8-ին, ժամը 21:28-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Երևանում դանակահարել են 38-ամյա տղամարդու. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ:

Տավուշի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38–ամյա տրակտորիստը տեղում մահացել է