Ազգային ժողովը դարձյալ արտահերթ նիստ կգումարի

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստի առաջարկով դիմել է ԱԺ նախագահին։ Նիստի օրակարգում առողջապահության ոլորտի հարցեր են լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Սոցաջակցության ծրագրերը մեկնարկել են. 3750 հղի աջակցություն կստանան

Կառավարության առաջարկով նիստի օրակարգում ներառված են «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:

Ապրիլի 10-ից Հայաստանում օրական 1000 թեստավորում կարվի. Փաշինյան

Արտահերթ նիստի զեկուցող է նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Կորոնավիրուսը ճանապարհաշինությանը չի խանգարի․ պարետը թույլ է տվել աշխատանքները սկսել