Արցախում ևս 3 մարդ է թեստավորվել. մեկը կորոնավիրուսով հիվանդ տղամարդու ընտանիքից է

ԱՀ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի կորոնավիրուսով վարակված բնակչի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Գյուղում վիճակը հանգիստ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետությունում այս պահին գրանցված կորոնավիրուսուվ միակ հիվանդի վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը

Վարակված տղամարդու հայրենի` Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում ու հարակից գյուղերում ևս ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան:

Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան

Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունների որոշմամբ` Միրիկ գյուղից ելումուտը սահմանափակվել է, տեղում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում բժիշկները: Իսկ տեղում իրականացված մշտադիտարկումները որևէ խնդիր չեն արձանագրել:

Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ևս երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման: Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, երկուսը՝ բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ, ովքեր փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ:

Թեստավորման արդյունքների մասին նախարարությունը խոստնաւոմ է տեղեկացնել դրանք ստանալուց հետո:

Ի՞նչ վիճակում է կորոնավիրուսով վարակված արցախցին

Հիշեցնենք` ապրիլի 7-ին, հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միհրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, ով  ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել: Իսկ այնուհետև տեղափոխվել է Երևան:

Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից:

Ավելի ուշ հայտարարվեց նաև, որ քաղաքացին ՀՀ-ից վերադառնալուց հետո մասնակցել է Արցախի համապետական ընտրություններին: