Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանին օգնելու՝ Թուրքիայի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ի ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Թուրքիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում նման հարց գոյություն չունի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձահանքեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։

Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին

Երեկ Կ. Պոլսի Պատրիարքարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց»,–ասաց Նաղդալյանը։

Անդրադառնալով Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխմանը` Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ։

Ինչ է սպասում հայկական դուդուկին. ՀՀ-ն արձագանքել է թուրք-ադրբեջանական նախաձեռնությանը

Ըստ նրա` առաջնահերթություն է տրվում հատկապես համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով էլ որոշում է կայացվել տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին:

Նաղդալյանը հայտնեց` ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ 100 ՀՀ քաղաքացիներ:

«ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,–ասաց Նաղդալյանը։

Նա հավելեց նաև, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էր անպայման դիմել հյուպատոսական վարչություն`հաշվառման կանգնելու համար։

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»